Մեկը, որ «նիկտո» է, ուզում է սևացնել մեր անցած ճանապարհը, չի ստացվի․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Մարուքյան

«Երբ ես հաղթել եմ Վիկտոր Դալլաքյանին, դա Հայաստանում մի ցնցող դեպք է եղել։ Դրանով քաղաքական համակարգում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև այն անհնարինության կոմպլեքսը, որ անհնար է մեծամասնական ընտրակարգով ընտրվել, կոտրվել է»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Շատ սխալ է ասել, որ ես Վիկտոր Դալլաքյանին եմ հաղթել, որովհետև հինգ թեկնածու է եղել։ Հինգ թեկանծուի մեջ ես ընտրվել եմ պատգամավորը, և եթե ես լինեի ոչ մեկ, լինեի «նիկտո», չէի կարողանա ընտրվել։ Բայց այսօր որևէ մեկը, որ «նիկտո» է, ուզում է սևացնել մեր անցած ճանապարհը, չի ստացվի», - ասել է Մարուքյանը՝ ընդգծելով, որ իշխանությունն այսօր ատելության թիվ մեկ «ռուպորն» է դարձել (խմբ․՝ рупор)։

«Լուսավոր Հայաստանի ղեկավարը նաև նշել է, որ անելիք չունի «Ոչ»-ի թաղում կազմակերպած ուժի հետ՝ նկատի ունենալով Էջմիածնում կազմակերպած «Ոչ»-ի թաղման արարողակարգին։

«Թաղումն անողը թող թաղումներով զբաղվի, վաղը, մյուս օրը պետք է պատասխան տա», -ասել է Էդմոն Մարուքյանը։