Դանիացի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 Թոմաս Կալենբերգ

Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թոմաս Կալենբերգի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Երեսունվեցամյա Կալենբերգը վերջերս է վերադարձել Ամստերդամ կատարած ուղևորությունից, որտեղ ներկա էր Դանիայի առաջնության «Բրոնդբյու»-«Լյունգբյու» հանդիպմանը։

Կոպենհագենյան ակումբն արդեն հայտնել է, որ մարզիկի հետ շփված երկու թիմերի աշխատակիցներն ու մարզիկները տնային կարանտինում են։