Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը կորոնավիրուսի հետևանքով մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

Նորման Հանթեր

«Լիդսի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նորման Հանթերը, որը վարակվել էր կորոնավիրուսով, 77 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: 

Ազգային հավաքականի կազմում Հանթերն 1966 թվականին Անգլիայում անցկացված աշխարհի առաջնությունում չեմպիոն էր հռչակվել, իսկ երկու տարի անց նվաճել էր Եվրոպայի առաջնության բրոնզը:

Բացի այդ, ֆուտբոլիստը նվաճել է նաև Անգլիայի չեմպիոնի և Անգլիայի գավաթակրի տիտղոսները: