Toyota-ն բախվել է Opel-ին՝ մասամբ կողաշրջված վիճակում հայտնվելով Opel-ի վրա. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հասարակական

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Camry մակնիշի 35 TA 626 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ավան 6-րդ փողոցի 5 տան դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 ՍT 478 համարանիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Toyota-ն մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Opel-ի հետնամասի վրա, ինչի հետևանքով փլուզվել է նաև սեփական տան պատը:

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Toyota-ի վարորդին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: