BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակին, անվահեծաններից մեկը կոտրվել է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24 News

վթար

Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։  Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, և վնասվել է գովազդային վահանակը։ 

--00—ՄՀ