16 երկրներից կարանտինային վայր կտեղափոխվեն միայն Իտալիայից վերադարձածները. պարետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեացնելով որ 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է միայն  ինքնամեկուսացման ռեժիմ:

«Ի լրումն նախորդ գրառման՝ տեղեկացնում եմ, որ պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները:

Մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը»,-գրել է Ավինյանը: