Մարտի 15-ին Իտալիայից Հայաստան եկողները կենթարկվեն 14-օրյա կարանտինի․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

կարանտին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ մի շարք որոշումներ են կայացվել։ Գրառումը՝ ստորև․

«Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկել ենք #կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:

1. Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա #կարանտինային ռեժիմի:

2. Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային  #ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

3. Հանձնարարել եմ նաև բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները»: