Երբ ասացի՝ շնչառական ապարատների խնդիր կա, քննադատեցին և ծաղրեցին ինձ, պարզվեց՝ խնդիր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսիեն Բադալյանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածումը, կառավարության տքնաջան ու օրինիբուն աշխատանքի շնորհիվ, հնարավորիս զսպվել է, և այժմ դրա կանխարգելման համար ունենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: 24News-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ կառավարությունը կկարողանա անհրաժեշտ թվով շնչառական սարքեր ձեռք բերել:

«Երբ ասացի՝ շնչառական ապարատների խնդիր կա, քննադատեցին ու ծաղրեցին ինձ, բայց պարզվեց՝ խնդիր իրոք կա»,- նշեց Բադալյանն ու ընդգծեց՝ առողջապահական համակարգի խնդիրները բարձրաձայնելուց չեմ պատրաստվում հետ կանգնել թե՛ հիմա, թե՛ կորոնավիրուսից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։