Եթե ոստիկանության ուժերը չբավարարեն, կարող են ներգրավվել նաև զինված ուժերը. Խուդոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության այսօրվա որոշմանը, համաձայն որի՝ արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար կարող են ներգրավվել նաև պաշտպանության նախարարության ուժերը։

«Եթե դեռ չեք նկատել։

Կառավարության որոշման այսօրվա փոփոխությամբ արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար կարող են ներգրավվել նաև պաշտպանության նախարարության ուժերը։

Այսինքն՝ եթե ոստիկանության ուժերը չբավարարեն, կարող են ներգրավվել նաև զինված ուժերի ստորաբաժանումներ /ինչպես և ամբողջ աշխարհում/»,- գրել է նա: