ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նշել է իր կարծիքով ֆուտբոլի 15 ամենահեռանկարային ֆուտբոլիստներին:
«Լիվերպուլի» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը տպավորիչ խաղ ցուցադրող պաշտպան է, նրան մեծ ապագա է սպասվում:
«Չելսիի» Կրիստիան Պուլիշիչի հավասարակշռությունն ու ճկունությունը տպավորիչ են։
«Չելսիի» Մեյսոն Մաունտի մասնակցությամբ հանդիպումներին հետևել եմ, նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
«Մանչեսթեր Սիթի» Ֆիլ Ֆոդենը մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է, որը անհավանական բաներ է անելու խաղադաշտում։
«Բորուսիա Դորտմունդի» Ջեյդոն Սանչոն տպավորիչ է, թե ինչպես է նա շրջանցում պաշտպաններին։
«Ռեալ Մադրիդի» Լուկա Յովիչը հրաշալի ֆուտբոլիստ է, որն անհավանական բաներ է անում խաղադաշտում։
«Բայեր Լևերկուզենի» Կայ Հավերցը տարիքի համեմատ շատ հասուն ֆուտբոլ է խաղում։
«Ռեալ Մադրիդի» Էդեր Միլիտաոն ֆենոմենալ տաղանդ և փայլուն մրցակից է։
«Բարսելոնայի» Ուսման Դեմբելի արագությունն, իրոք, վախեցնող է։
«Լիոնի» Ուսեմ Աուան տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստ է, որը շատ հանգիստ է իրեն զգում գնդակով։
«Բարսելոնան» Ֆրենկի դե Յոնգի փոխանցումներից տպավորված եմ։
«Աթլետիկո Մադրիդի» Ժոաու Ֆելիշն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։
ՊՍԺ-ի Կիլիան Մբապեն արագաշարժ ֆուտբոլիստ է, որը կարողանում է հաջող եզրափակել գրոհները։
«Բավարիայի» Ջոշուա Կիմիխը մեծ տաղանդի տեր պաշտպան է։
«Բավարիայի» Բենժամին Պավարը կլասիկ պաշտպան է, որի դեմ շատ դժվար է խաղալ»,- ասել է Մեսսին։