ՀՀ դեսպանությունը ճշտում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյաները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

աննա

«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Սուջյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեղեկացնում էր, թե ինչպես են մի խումբ հայեր մնացել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։