Շենգենյան գոտու սահմանները փակ կմնան մինչև սեպտեմբեր. BFMTV

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

Մակրոն

ԵՄ Շենգենյան գոտին կարող է փակ պահել իր սահմանները մինչեւ սեպտեմբեր կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Forbes-ի փոխանցմամբ Առեւտրային միությունների ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այդ տարբերակը դիտարկվում է Շենգենյան գոտու անդամ երկրների հետ:

Այդկերպ ենթադրվում է, որ Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանվել զբոսաշրջիկներից, որոնք կարող են ժամանել բարձր ռիսկի երկրներից: