Տոմսերի վերադարձը վերջնականապես ծնկի կբերի հայկական փոխադրողներին. «Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ինքնաթիռ

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում տոմսերի վերադարձը վաուչերներով փոխարինելու՝ նախկինում արված առաջարկին:

«Ինչպես արդեն տեղյակ եք IATA-ն ստեղծված իրավիճակում տոմսերի վերադարձը վաուչերներով փոխարինելը ճանաչել է օրինական գործընթաց և հորդորել կառավարություններին նույն քաղաքականությունը վարել, ուստի հուսով ենք, որ մեր կառավարությունը նույնպես կհետևի այս հորդորին և վաուչերները, որոնք տրամադրվում են այն ուղևորներին, որոնք չեն օգտագործել իրենց ավիատոմսը պանդեմիայի հետևանքով, օրինական ուժ կստանան:

Հակառակ դեպքում տոմսերի վերադարձները, իսկ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին, վերջնականապես ծնկի կբերեն հայկական փոխադրողներին:

Ի դեպ նույն քաղականությունը որդեգրում է արդեն ՌԴ-ն, որտեղ ավիափոխադրողները անհամեմատ կայուն ֆինանսական վիճակում են և տարիներ շարունակ ստանում են իրենց կառավարությունից դոտացիաներ»,-գրել է փոխտնօրենը։