Երևանի «Արարատում» կորոնավիրուս չի հաստատվել․ ակումբը կսկսի մարզումները

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News      

կորոնավիրուս

Երևանի «Արարատը» վերսկսում է մարզումները: 

Երևանյան ակումբի ֆուտբոլիստները և աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։

«Մեր ակումբն ապրիլի 23-ից կվերսկսի մարզումները` կազմակերպելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- հայտնել են ակումբից։