«Շիրակը» վերադառնում է մարզումներին. ֆուտբոլիստների ու աշխատակազմի թեստերը բացսական են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

«Շիրակի» բոլոր ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց պատասխանը եղել է բացասական։ Այդ մասին հայտնում է Գյումրիի ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբն այսօրվանից վերադառնում է մարզումներին՝ հաշվի առնելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։