COVID-19-ի նոր դեպքեր են հայտաբերվել Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ախալցխա

Ախալցխայի հիվանդանոցում կորոնավիրուս է հայտնաբերվել պացիենտներից մեկի մոտ, որը հիվանդանոց էր տեղափոխվել կարանտինային գոտուց: Այս մասին հայտնում է Новости Грузия-ն:

Կորոնավիրուս է հայտաբերվել նաև Քվեմո Քարթլիում ստուգման վերցված 27 նմուշներից մեկի մոտ:

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուս ախտորոշվել է ևս վեց մարդու մոտ: Այսպիսով, Վրաստանում փետրվարի 26-ից ապրիլի 29-ը վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 517, որից 168-ն ապաքինվել է: Նշվում է, որ օրվա ավարտին նախատեսվում է ևս 10 առողջացած քաղաքացու դուրս գրել:

Նշենք, որ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 16-ին` Ախալդաբայի բնակչի մոտ: Ապրիլի 23-ին կորոնավիրուս է ախտորոշվել Բակուրիանիից մեկ այլ պացիենտի մոտ. նա Բորժոմիի հիվանդանոցում է: