Աշխարհում վարակակիրների թիվը 3,8 միլիոն է, 265 հազարը մահացել է, 1,3 միլիոնը՝ ապաքինվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

կորոնավիրւոս

Մայիսի 7-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3,820,737 է, որից 265,094-ը մահացել է, 1,303,146-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,204,289 է, որից 48,208 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,263,197 վարակման դեպք, որից 74,807-ը մահացել է, 213,109-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: