Թուրքիայում վարակվածների թիվը կտրուկ աճել է, Հայաստանում՝ նվազել. տարածաշրջանի թվեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

 

1

Տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսով վարակման թվերը շարունակում են աճել: Վարակակիրների ամենամեծ թիվն ունի Թուրքիան, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում վերջին օրերին կտրուկ աճել է՝ հասնելով 1,955,680-ի: Վարակակիր երկրների ցանկում Թուրքիան 6-րդն է: Երկրում մահերի թիվը 17,364 է, բուժվել է 1,721,607 մարդ:

Իրանը աշխարհի երկրների ցանկում 15-րդն է, տարածաշրջանի երկրներում՝ 2-րդը: Վարակակիրների ընդհանուր թիվը 1,138,530 է, մահացել է 53,095 մարդ:

Վրաստանը վարակակիրների թվով երրորդն է արածաշրջանում, իսկ աշխարհում՝ 42-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 204,003 է:

Ադրբեջանը ցանկում 44-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 191,460 է, մահերի թիվը՝ 2,088:

Տարածաշրջանի երկրներում վարակակիրների ամենափոքր թիվն ունի Հայաստանը. աշխարհի երկրների ցանկում 53-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 152,253 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ