2016-ի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Սիմոն Մարտիրոսյանը, հնարավոր է, ոսկի ստանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

սիմոն

Կառավարության՝ մայիսի 7-ի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևոր է, որ Արմավիրի մարզում ծանրամարտի մարզադահլիճ կառուցվի, և տեղեկացրել, որ մարզիկ Սիմոն Մարտիրոսյանն ու նրա մարզիչն այս հարցով դիմել են իրեն։

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղ զբաղեցրած Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, ոսկե մեդալ կստանա, քանի որ առաջին տեղի մարզիկը, իրենց տեղեկություններով, որակազրկվել է դոպինգի պատճառով:

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում Սիմոն Մարտիրոսյանը մինչև 105 կգ քաշային կարգում երկամարտի 417 կգ արդյունքով նվաճել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալը` առաջ թողնելով միայն Ռուսլան Նուրուդինովին, որը 2012-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 4-րդ տեղը:

Սպորտային արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը հաստատել է, որ ուզբեկ ծանրորդը 2012 թվականին դոպինգ է ընդունել: