Տեղակայվել և գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող 7 նոր լուսացույցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

հետիոտնայինկանչովլուսանցույց

Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.

Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում,

Արշակունյաց պողոտա հհ.12, 15,

Աճառյան փողոց՝ քարի մոտ,

Լենինգրադյան փողոց հ.10,

Թբիլիսյան խճուղի հ.73/2,

Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։

Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։