Ուժգին քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

․

Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։ Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»,- գրել է նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս