Հունիսի 5-ին կիրականացվի Դուբայ-Թբիլիսի չվերթը․ մեր քաղաքացիները Թբիլիսիից կտեղափոխվեն ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Հայկական ավիացիայից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 5-ին` ժ. 11:00-ին, flydubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ–Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ:

«Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +971 50 6144949»,- ասվում է հաղորդագրության մեջ։