Հայտնի է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով: 

Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը

1.Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ

2.Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար

3.Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար

4.Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար

5.Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար

6.Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

7.Սեյրան Հայրապետյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

8.Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

9.Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

10.Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

11.Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

12.Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

13.Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ

14.Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար

15.Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ

16.Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար

Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:

«Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Դավիթ Մելքումյան

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ
Նախագահ՝ Վահրամ Բալայան
«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան
Նախագահ՝ Աշոտ Ղուլյան

«Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ
Նախագահ՝ Արամ Գրիգորյան

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Գագիկ Բաղունց

«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ
Նախագահ՝ Արթուր Հարությունյան

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Դավիթ Իշխանյան

--0-- ՍՊ

Տեսանյութեր

Live

Լրահոս