Երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջևում է. Սիմիդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

քաղաքական

«Կորոնավարակի ճգնաժամի ժամանակ, հատկապես էն պարագայում, երբ վարակված է նաև երկրի ղեկավարը, քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ պետք ա որակվի՝ դավաճանություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

«Եվ հիշեք, հարգելիներս, երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջևում է, ու ոչ միայն կորոնավիրուսային` առջևում է նաև քրեական վարակի իրավական բուժումը:

Այո՛, ժամանակին էլ չեք պահպանել սահմանված կանոնները, որովհետև ինչպես հիմա, այնպես էլ նախկինում դուք զբաղված եք եղել ձեր անձնական խնդիրների լուծմամբ»,-գրել է պատգամավորը:  

--0--ԿԿ