Դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է արել՝ անդրադառնալով իմքայլականների՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետ կապված գրառումներին:

«Իմքայլականնների լալահառաչ գրառումներն ու հարցազրույցները որ նայում եմ, թե ինչպես են իրենք իբր պայքարում կորոնավիրուսի դեմ, իմ լացն էլ է գալիս: Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում:

Սրանց կարճ խելքով բոլորն իրենց նման տհաս են և մտաթերի: Չէ՛, տղերք, դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում, ձեր միլիոնների, ապօրինի բիզնեսների, երկու տարում ձեր դիզած ունեցվածքի, ժողովրդի հաշվին ձեր ցոփ ու շվայտ կյանքի համար եք պայքարում:

Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը:

Երեկ Վորոնեժում բռնագրավված սիգարետների նոր կոնտրաբանդան վկա:

Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում»,-գրել է Աշոտյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս