ԱՀ նախագահն ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը քննարկվել են պաշտպանության ոլորտի վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:  

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ Գասպարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա փորձը, արհեստավարժությունն ու գիտելիքները մեծապես կնպաստեն զինված ուժերի շարունակական զորացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում նոր հաջողությունների արձանագրմանը: --0—ՄՀ