Զանգահարեցին ինձ և իմ ծառայողական մեքենայի վարորդին հրավիրեցին քննչական բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

հասարակական

«Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի: Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի, և ինձ սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու` առանց ծանուցման: Բնականաբար, ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքննարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:

Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները, և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը:

--0--ԿԿ