«ՀՀ Սահմանադրական փոփոխություններ» օրենքի նախագիծը պետք է ներկայացվի նախագահի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրական փոփոխություններ» օրենքի նախագիծը պետք է ներկայացվի ՀՀ նախագահի քննարկմանը։

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունները արվել և ուժի մեջ են մտել «ՀՀ սահմանադրական փոփոխություններ» օրենքի ընդունումից հետո, հետևաբար կարող են կիրառվել ՄԻԱՅՆ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների նախատեսող օրենքների պարագայում։

Որևէ այլ որոշում, քան Օրենքը ՀՀ նախագահի քննարկմանը ներկայացնելը, չի կարող ունենալ որևէ իրավական ուժ և ենթակա չէ կատարման իրավակիրառող մարմինների կողմից»։

--0—ՄՀ