ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News
«Ուկաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսից նախատեսում է վերսկսել չվերթները դեպի 9 քաղաք, իսկ օգոստոսից՝ դեպի ևս 16 քաղաք: Երևանն օգոստոսին կայանալիք ուղղությունների ցանկում է: Այդ մասին տեղեկանում ենք AnalitikaUA.net-ից:
Հուլիսին չվերթներ կլինիեն Կիևից, Օդեսայից դեպի Ստամբուլ, ինչպես նաև դեպի Թել Ավիվ: Կլինեն չվերթներ նաև դեպի Ամստերդամ, Փարիզ:
Օգոստոսին ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ նախատեսված չվերթների ցանկում կավելանան Ֆրանկֆուտը, Բաթումը, Նիցցան, Հռոմը, Նեապոլը, Բաքուն, Բեռլինը, Միլանը, Մյունխենը, Պրահան, Երևանը, Մադրիդը, Վիեննան, Բարսելոնան և Քիշնևը:
--00—ԼՄ