Նոր Նորքում ապօրինի կառույց է ապամոնտաժվում․ կառուցապատողը մի քանի անգամ նախազգուշացվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվում է 1100 քառակուսի մետրանոց ապօրինի կառույց:

«Կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը: Ընդ որում, գործ ունեն համայնքային սեփականության տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- ասել է Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ Հայկ Մարությանն իր պաշտոնավարման առաջին օրերից հայտարարել է ապօրինի շինարարությունը Երևանում դադարեցնելու և օրինական շինարարության թույլատվության ընթացակարգերը պարզեցնելու մասին: