ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն CNN Brasil-ին տված հարցազրույցում ասել է, որ իր մոտ կորոնավիրուսի ախտանշաներ կան, քաղաքական գործիչը չեղյալ է հայտարարել հանդիպումներն ու հիդրօքսիքլորին է ընդունում։ Գրել է РИА Новости-ն։
65-ամյա Բոլսոնարուի խոսքով՝ ջերմաստիճանը բարձրացել է 38 աստիճանի, իսկ թթվածնի մակարդակը իջել է՝ հասնելով 96 տոկոսի, ինչով պայմանավորված ընդունում է հիդրօքսիքլորին դեղամիջոց:
--0—ՄՀ