Միայն Փաշինյանի հեղինակությամբ գնալն ական է հենց ՔՊ-ի համար․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News 

ՔՊ-ն խնդիր ունի ռեյտինգային թեկնածուների ընտրության հարցում, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս փուլում բավարար է, որպեսզի տարածքային թեկնածուների զրո հեղինակությունը ծածկվի։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Ըստ քաղաքագետի՝ թեև Փաշինյանի  անձի գործոնը պայմանավորելու է ամբողջ երկրում ՔՊ-ի նկատմամբ վերաբերմունքը, այդուհանդերձ, դա ական է հենց կուսակցության համար։

Ղևոնդյանը կարծում է, որ այս ընտրություների քարոզարշավը խնդրահարույց է լինելու, և ոչ բոլորը կկարողանան իրենց ասելիքը տեղ հասցնել, իսկ հիմնական պայքարը լինելու է ընդդիմադիր  դաշտում տեղերի համար։