Օպերացիա «Տերևաթափ՝ Վանաձորում»․ բերման է ենթարկվել 10 անձ թմրամիջոց օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Ժամեր առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հատուկ ոստիկանական օպերացիա են իրականացրել «Տերևաթափ՝ Վանաձորում» անվանումով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ՀՀ ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել Վանաձորի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ «Կոկս» մականվամբ, Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Խուբլարյանը, Օշական գյուղի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավագյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Օհանյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հովասափյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սեյրան Մինասյանը, Վեդիի բնակիչ, 27-ամյա Կարեն Սաֆարյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Ղազարյանը, Վեդիի բնակիչ, 20-ամյա Դավիթ Հակոբյանը և Վեդիի բնակիչ, 25-ամյա Մաքսիմ Խաչատրյանը:

Ըստ աղբյուրի՝ նշված անձինք բոլորը նախկինում եղել են մի քանի անգամ դատապարտված։ Նրանք բերման են ենթարկվել թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և ձեռք բերելու կասկածանքով:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: