Մի մեքենա ու 5 մլն դրամ. ի՞նչ ունի «Դատապարտյալների հիվանդանոցի» պետի տեղակալը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է երկու առանձնատուն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված` պաշտոնը ստանձնելու հայտարարագրից, որը Հակոբ Հակոբյանը ներկայացրել է դեռ 2018թ. հուլիսին:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ Հակոբ Հակոբյանը, որպես շարժական գույք, հայտարարագրել է «MERCEDES–BENZ 260 E» մանիշի ավտոմեքենա: Նշված ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն ՀՀ դրամ եւ 7500 ԱՄՆ դոլար:

Իսկ եկամուտը նշված ժամանակահատվածում կազմել է 943 200 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։