Աշխարհում վարակակիրները թիվը 12,8 միլիոն է, մահացել է 567,734 մարդ, ապաքինվել՝ 7,4 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

կովիդ

Հուլիսի 12-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 12,847,293 է, որից 567,734-ը մահացել է, 7,483,287-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,737,478 է, որից 58,794  մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,355,646 վարակման դեպք, որից 137,403-ը մահացել է, 1,490,446-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,727,797 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 1,840,812 վարակակիր: Երրորդում տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, սակայն այս պահին ՌԴ-ն ցանկում չորրորդն է. երկրում կա 720,547 վարակակիր: Երրորդում հայտնվել է Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 850,358 է:

Բրազիլիայում զոհերի թիվը 71,492 է, Հնդկաստանում՝ 22,687, ՌԴ-ում՝ 11,205:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ