Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 577 դեպք, ապաքինվել է 214 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 31,969 է, ապաքինվել է 214 մարդ, շարունակում է բուժվել 11,589-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 19,633 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 565 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 182-ի։

Թեստավորվածների ընդհանուր թիվը 134,989 է:

--00—ԼՄ