Երևանում BMW-ի 2 վարորդներ մեքենայի ընթացքի ժամանակ օդ են կրակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին՝ ժամը 04։00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել:
ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16։30-ին Վլադիմիր Կ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ձայնային «ARAL 571 9mm» գրառմամբ ատրճանակ ու հայտնել, որ կրակոցներն ինքն է արձակել նշված ատրճանակից և այն պատկանում է իրեն:

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 04։00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 47 հասցեում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Տերյան փողոցում «ԲՄՎ» տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայից կրակոց է արձակվել:

Շրջագայության ժամանակ Հերացու փողոցում նկատել են արծաթագույն «ԲՄՎ» ավտոմեքենա, որը դիմել է փախուստի, սակայն հայտնաբերվել է Սարի-Թաղի 3-րդ փողոցի թիվ 3 տան մոտ և ժամը 06։00-ին վարորդը ավտոմեքենայի հետ միասին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ հայտնաբերված «ԲՄՎ 530»-ի վարորդը 1995 թ. ծնված Համլետ Ա.-ն է:
Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս