Իմ ունեցվածքը մեկ տուն է և 2 բանկային հաշիվ․ որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

«Իմ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել»։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Իմ ունեցվածքը մեկ տուն է և 2 բանկային հաշիվ, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ ես աշխատում եմ։ Դրանց օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել», - նշել է Քոչարյանը։

--0--ԿԿ