Քաղաքապետի տեղակալը սննդի վերահսկողության նպատակով շրջել է համայնքային մանկապարտեզներում

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը անակնկալ շրջայց է կատարել համայնքային մանկապարտեզներ: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է եղել: 

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում է եղել:

«Անակնկալ այցելությունները մենք պետք է աշխատանքային սկզբունք դարձնենք, որովհետև իրական պատկերի հետ առերեսվում ես այն ժամանակ, երբ այցելությունը լինում է անակնկալ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Փոքրիկները սիրով են մանկապարտեզ հաճախում, գոհ են նաև ճաշացանկից: Ոլորտի պատասխանատուներն ավելի պահանջկոտ են: Նկատվող թերությունները մտահոգիչ են և պետք է վերացվեն:

«Խնդիրները դրվել են սեղանին և, այո, մենք պատրաստ ենք ընդունելու այդ խնդիրները և դրանց լուծման եղանակները գտնելու: Իսկ սննդի մատակարարման առնչությամբ կարող ենք խնդիրները հիմնովին լուծել այն ժամանակ, երբ արդեն կհայտարարեն նոր մրցույթներ և դրանք կլինեն շատ ավելի բաց, թափանցիկ ու վերահսկելի»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետը:    

Երևանի հ. 78  մանկապարտեզում մուտքը թույլատրված է միայն բախիլներով: Սնունդը ստուգելու համար ևս կա հատուկ մոտեցում:

Տիգրան Վիրաբյանն ամփոփել է շրջայցի արդյունքներն ու նկատել՝ ամեն ինչ չէ, որ ֆինանսական միջոցների հետ է կապված, պարզապես պետք է կառավարման ճիշտ մոտեցում. «Չորս մանկապարտեզ այցելեցինք, որոնցից երեքում տեսանք ոչ նորմալ վիճակ: