Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը օգոստոսի 17-ին ռազմական ոստիկանության աշխատակիցներին  է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գաբրիել Բալայանը վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև  զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը:

--0--ԱՀ