ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ օգոստոսի 19-ի «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստում գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ։
Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։
--00—ՄՀ