Պապի կողմից ծեծի ենթարկված տավուշցի 6-ամյա փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

երեխա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մանրամասներ է ներկայացրել Տավուշում 58-ամյա պապի կողմից ծեծի ենթարկված երեխաների առողջական վիճակի մասին:

«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։

Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է նա։

--00--ԱԹ