7 պատից այն կողմ. ցուցարարներին չի հաջողվում հանդիպել կենդանաբանական այգու տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Կենդանաբանական այգու մոտ այսօր՝ նոյեմբերի 17-ին, բողոքի ակցիա իրականացնող անձանց բարձրաձայնած խնդիրների առնչությամբ լրագրողներին չհաջողվեց հանդիպել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։

Նրա փոխարեն լրագրողների հետ խոսեց   կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին Խաչատրյանը հանդես կգա ասուլիսով և կանդրադառնա բոլոր հարցերին, իսկ  եթե ցուցարարներն ունեն հստակ փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին:

Նա նաև նշել է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանը ստուգումներ պետք է անցկացնի այգում, որից հետո իրավաչափ գնահատական կտրվի կենդանաբանական այգու իրավիճակին:

Այսօր վաղ առավոտից կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ նրա շխատաոճն անընդունելի է։