Փոխգործակցության իրական ներուժը չափվում է այլ չափանիշներով. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Դեսպանություն

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում արձագանքել է օգտատերերից մեկի հետևյալ մեկնաբանությանը. « «Ասենք, Երևանի առևտրի կենտրոններում ցելոֆանի տոպրակների դեմ պայքարի անվան տակ ԵՄ դրոշով մեծ սումկաներ են ձրի տալիս վրան էլ գրված «Միասին մենք ուժեղ ենք»: Շատ հարմարա – մթերք ես վերցնում, մեջը դնում, Էկոլոգիան էլ չի տուժում: Բա ուր մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը»: 

«Ցանկանում ենք նշել, որ փոխգործակցության իրական ներուժը, մեր կարծիքով, չափվում է բոլորովին այլ չափանիշներով: Բավական է ասել, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, ում մասնաբաժինը արտաքին առևտրում կազմում է ավելի քան 26%: Այստեղ ռուսական մասնակցությամբ մոտ 2,2 հազար ձեռնարկություն է գործում (երկրի բոլոր համատեղ ձեռնարկությունների մեկ երրորդը): ՀՀ տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալն էլ կազմում է ավելի քան 2,5 մլրդ դոլար (համախառն ներդրումների 44,6%-ը, 1-ին տեղ): Այս ցուցանիշներն ինքնին խոսում են:

Այս «մարդասիրական» ակցիայի գնահատականն էլ, ինչպես պատկերացվում է, կարող եք ինքնուրույն տալ, մտորելով այն մասին, թե ում և ինչպես է դա պետք եղել: Թերևս մի քիչ անհանգստացնող է, որ նման փիար - կոմպանիաներում, օգտագործում են հայտնի առևտրի և ժամանցի կենտրոնների հեղինակությունը, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիների շրջանում»,- հայտնում են դեսպանությունից:

--00--ԱԹ