Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած ուժն ընտրողաբար մանդատից զրկում է միայն սուր ընդդիմախոսներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

խա

Այսօր մանդատից զրկեցին մի քանի վառ արտահայտված ընդդիմադիրների, ովքեր նախորդ նստաշրջանում բացակայել են նիստերի մեծամասնությանը․ գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում ես պնդում էի, որ այս մարդիկ քաղաքային խնդիրներ լուծելու մտադրություն չունեն և չեն կիրառելու իրենց մանդատը։ Սա այլևս փաստ է։

Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած ուժը ԸՆՏՐՈՂԱԲԱՐ մանդատից զրկում է միայն սուր ընդդիմախոսներին։ Նույնքան բացակայած այլ ավագանու անդամներ շարունակելու են անհետևանք բացակայել ավագանու նիստերից։

Այսօրվա և ապագա քվեարկությունները որևէ կերպ չեն արտացոլելու ընտրողի քվեն, քանի որ ՔՊ-ից բացի մյուս ուժերը հանդես են եկել ընդդիմադիր դիրքերից, որոնք ընդամենը մեկ շաբաթ անց կհաստատեն հանրային տրանսպորտի անհամաչափ թանկացումը և այսպես շարունակ։ Համամասնական ընտրակարգի հերն անիծվեց»,-գրել է նա։

--00—ԼՀ