Մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները. մենք միասնական ենք․ Վ․ Գասպարյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից այսօր սանձազերծված սադրանքին։

Hraparak.am-ում հրապարակված անդրադարձը ներկայացնում ենք ստորև․

«Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու:

Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք:

Հիմա էլ այդպես է:

Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները:

Մենք միասնական ենք:

Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի:

Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին:

Աստված մեզ պահապան»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս