Երևանը չի քննարկել խաղաղապահների տեղակայման հարցը. Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նիկոլ

«Երևանը չի քննարկել խաղաղապահների տեղակայման հարցը։ Հայկական ուժերն ունակ են ինքնուրույն դիմագրավել թշնամուն»,-այդ մասին ոռուսական լրատվական ծառայությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը նախատեսված է ռուսական ԶԼՄ-ների համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ