Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը. Մնացականյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: ՀՀ ԱԳ նախարարն իր հույն գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով:

Նախարար Մնացականյանը ընդգծել է առաջիկա շաբաթների ընթացքում իր հույն գործընկերոջը Երևանում հյուրընկալելու կարևորությունը:

--0--ԿԿ