«Կողմերը պետք է ձեռնպահ մնան խաղաղ բնակիչների վրա հարձակումներից»․ Իրանի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

քաղաքական

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն վերստին հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ Իսլամական Հանրապետության կոչը:

«Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ։ Հակամարտության կողմերը պետք է պահպանեն պատերազմի օրենքները և ձեռնպահ մնան խաղաղ բնակիչների վրա հարձակումներից»,- Twitter-ում գրել է Ղաթիբզադեն։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ