Տիգրան Համասյանը հայտնել է ընկերների հետ Արցախի համար դրամահավաք կազմակերպելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դոնեթ

Աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանն Instagram-ի իր էջում հայտնել է ընկերների հետ Արցախի համար դրամահավաք կազմակերպելու մասին։

«Խնդրում ենք մտածել նվիրատվության մասին՝ օգնելու այդ պատերազմից տուժած ընտանիքներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտն այժմ գրեթե լիովին ավերված է, և անօթևան մնացած ընտանիքները մեր օգնության կարիքն ունեն»,-գրել է Համասյանը։

Նշենք, որ Արցախի համար դրամահավաք է անում նաև Հայաստանի համահայկական հիմնադրամը: Այս պահին արդեն 83 միլիոն դոլար հավաքվել է:

--00—ԼՄ